Ֆինն նկարչուհին իր աշխատանքներով կոչ է անում պահպանել բնությունը (լուսանկարներ)

18:53 • 24.02.17

Ֆինն նկարչուհի Յոնա Լամինահոն վաղ մանկությունից զբաղվում է նկարչությամբ. նա իր ազատ ժամանակն անցկացրել է ոչ թե իր հասակակիցների հետ խաղալով, այլ նկարելով:

«Հաճախ դժվար է եղել նկարել որոշակի խնդիրների պատճառով. երբեմն մտածել եմ, որ այլևս չեմ նկարի, քանի որ նկարելու փորձերը չեն պսակվել հաջողությամբ: Սակայն ամեն ինչ փոխվել է 2014 թվականի ամռանը: Մի օր որոշել եմ օգտագործել ջրաներկը, որը գնել եմ տարիներ առաջ և երբեք չեմ օգտագործել: Սկսել եմ նկարել մոլագարի պես ու չեմ կարողացել կանգ առնել», - պատմել է նկարչուհին Boredpanda-ին:

Աղջկա խոսքով` ինքը հիմնականում նկարում է կենդանիներ, քանի որ շատ է սիրում նրանց, և իր նկարների միջոցով մարդկանց կոչ է անում պահպանել բնությունը:

«Կենդանիներն այնքան մոտ են իմ սրտին, որ ուզում եմ` մարդիկ տեսնեն նրանց գեղեցկությունն ու հասկանան, որ նրանք արժանի են ապրել այս աշխարհում: Փորձում եմ պատմություններ ներկայացնել նկարներիս միջոցով` թե' տխուր, թե' ուրախ: Երբեմն նկարների միջոցով հաջողվում է իրազեկել վտանգի տակ գտնվող կենդանատեսակների մասին», - իր գործունեությունը մեկնաբանել է աղջիկը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆինն նկարչուհին իր աշխատանքներով կոչ է անում պահպանել բնությունը (լուսանկարներ)