Էմմա Ուոթսոնը՝ «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի փարիզյան պրեմիերային (լուսանկարներ)
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացել է դիսնեյյան «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի էկրանավորման պրեմիերան, որին ներկա է եղել բրիտանացի հայտնի դերասանուհի Էմմա Ուոթսոնը:
Ինչպես նշում է Tatler-ը, հրեշին գերի ընկած Բել գեղեցկուհուն մարմնավորած Ուոթսոնը հատուկ այս առիթով կրել է Emilia Wickstead թիկնոցավոր զգեստ, որում շատ ներկայանալի տեսք է ունեցել:
Աղբյուրը մանրամասնում է, որ ոչ պակաս տպավորիչ է դեղին զգեստը, որը Ուոթսոնի հերոսուհին կրում է ֆիլմում: Այն կարելու համար պահանջվել է 12.000 ժամվա քրտնաջան աշխատանք, ինչպես նաև 2.000-ից ավելի բյուրեղ:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք փարիզյան պրեմիերայի հյուրերից մի քանիսին.
Էմմա Ուոթսոն




Լյուք Էվանս

Էմմա Թոմփսոն

Դեն Սթիվենս













