Սիրիացի օպերատորին թույլ չեն տվել մուտք գործել ԱՄՆ՝ «Օսկարին» մասնակցելու համար. AP

12:03 • 25.02.17

Լուսանկարը՝ TRT World-ի յութուբյան տեսանյութից

 

ԱՄՆ ներգաղթային իշխանությունները թույլ չեն տվել սիրիացի օպերատոր Խալիդ Խատիբի մուտքն ԱՄՆ, որն աշխատել է «Օսկար» մրցանակի ներկայացված «Սպիտակ սաղավարտներ» ֆիլմում, հայտնում է Associated Press գործակալությունը։


Ինչպես հաղորդվում է՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը վերջին րոպեին արգելել է Խատիբի մուտքը երկիր։ Օպերատորը պետք է Լոս Անջելես մեկներ Ստամբուլից՝ Turkish Airlines ավիաընկերության օդանավով։


Սակայն Խատիբին մերժել են «վարկաբեկող բնույթի տեղեկության» հայտնաբերումից հետո։ Այս կատեգորիան, ինչպես նշում է գործակալությւնը, կարող է ներառել ինչպես տվյալ անձի ահաբեկչության հետ կապ ունենալու մասին տվյալներ, այնպես էլ անձնագրի հետ ունեցած խնդիրները։


40 րոպե տևողությամբ «Սպիտակ սաղավարտներ» ֆիլմը պատմում է Սիրիայում պատերազմի մասին։ Այն «Օսկարի» է ներկայացվել «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում։

Սիրիացի օպերատորին թույլ չեն տվել մուտք գործել ԱՄՆ՝ «Օսկարին» մասնակցելու համար. AP