Պարի պետական անսամբլը մեծ համերգային ծրագրով շնորհավորեց Հայոց բանակի ստեղծման 25 ամյակը (տեսանյութ, լուսանկարներ)

22:44 • 25.02.17

Հայաստանի պետական պարի անսամբլի ողջ ծրագիրն այսօր նվիրված է Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանը:

«Բանակի կազմավորումը տոն է բոլորիս համար: Մի փոքր ուշացումով, բայց քանի որ տարին կապված է մեր բանակի ստեղծման 25 ամյակի հետ, այսօրվա ծրագիրն ամբողջովին նվիրված է բանակի կազմավորմանը: Բացի այդ, Օպերայի դահլիճի հետ կապված այսօր ենք նշում այդ տոնը: Մեր նախաձեռնությամբ մենք մեծ ցանկություն ենք հայտնել շնորհավել մեր զինվորին, սպային ու մեր բանակին»,-ասաց Չանչուրյանը:

Հարցին, թե ովքեր են հրավիրվածների ցանկում, Չանչուրյանն ասաց, որ հրավիրվածների ցանկում Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների   և Մշակույթի նախարարները. «Ցավոք, ոմանք քաղաքում չեն: Հրավիրված են նաև բարձրագույն սպայական անձնակազմը, ազատամարտիկների ընտանիքներն ու զինվորական կազմը»:

Համերգային ծրագիրը մեկնարկեց և ընթացավ բարձր ծափողջյուններով: Համերգի մեկնարկին պատմական ակնարկ արվեց Հայոց բանակի կազմավորմանը, ինչին  հաջորդեցին հայտնի բեմադրությունները, ինչպիսին էին «Հովիվների պարը», «Գյումրվա պատկերներ», «Ծաղկած բալենի», «Կակաչները» և այլն:

Պարի պետական անսամբլի ծրագրին ներկա էին Հայոց բանակի գերենալներ, սպաներ, ապրիլյան քառօրյա պատերզմում զոհված ազատամարտիկների հարազատներ, ԱԻՆ աշխատակիցներ և այլք:

Առավել մանրամասն տեսանյութում:

 

 

 

 

Պարի պետական անսամբլը մեծ համերգային ծրագրով շնորհավորեց Հայոց բանակի ստեղծման 25 ամյակը (տեսանյութ, լուսանկարներ)