Հիլարի Քլինթոնի մասին պատմող վավերագրական ֆիլմը տարվա «Ամենավատ ֆիլմ» է ճանաչվել

01:04 • 26.02.17

«Հիլարիի Ամերիկան. Դեմոկրատական կուսակցության գաղտնի պատմությունը» վավերագրական ֆիլմը տարվա ամենավատ ֆիլմ է ճանաչվել և ստացել է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակը, գրում է gazeta.ru-ն:


Կազմակերպիչների կողմից վատագույն դերասանուհի է ճանաչվել այն նույն դերասանուհին, որ խաղացել է Հիլարիի դերը ֆիլմում (իսկական անունը՝ Բեքի Թըրներ):


Ուշագրավ է, որ ամենավատ դերասանը ևս ճանաչվել է նույն ֆիլմում խաղացած Դինեշ Դը Սոուզան (Dinesh D`Souza), ով ինքն իր դերն է խաղացել  «Հիլարիի Ամերիկայում»:

Հիլարի Քլինթոնի մասին պատմող վավերագրական ֆիլմը տարվա «Ամենավատ ֆիլմ» է ճանաչվել