Անջելինա Ջոլին վերադառնում է մեծ կինո

12:31 • 26.02.17

Անջելինա Ջոլին կվերադառնա մեծ կինո. այս մասին հայտնում է segodnya.ua կայքը: 

Նշվում է, որ հոլիվուդյան գերաստղը պատրաստվում է այս տարի ստանձնել Universal ստուդիայի կողմից ծրագրված երկու խոշոր նախագծերի շրջանակներում նկարահանվելիք «Եկատերինա Երկրորդն ու Պոտեմկինը» և Երկրորդ համաշխարհայինի դեպքերի մասին պատմող «Լրտեսն, ով սիրում էր» ֆիլմերի գլխավոր դերերը:

Խոսակցություններ են պտտվում նաև այն մասին, որ բացի այդ Ջոլին պատրաստում է հանդիսանալ իտալացի գրող Ալեսադրո Բարիկկոյի գրքերից մեկի էկրանավորման ռեժիսորը, ինչպես նաև նկարահանվել Disney-ի «Մալեֆիսենտա» ֆիլմի շարունակության մեջ:

Անջելինա Ջոլին վերադառնում է մեծ կինո