Մահացել է «Գահերի խաղ» սերիալում հսկայի կերպարը մարմնավորած 36-ամյա Նիլ Ֆինգլթոնը

23:31 • 26.02.17

Բրիտանացի դերասան Նիլ Ֆինգլթոնը, որը «Գահերի խաղ» հեռուստասերիալում մարմնավորել է Մեգ Ամենակարող անունով հսկայի կերպարը, մահացել է 36 տարեկան հասակում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, դերասանը մահացել է փետրվարի 25-ին: Մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել:

Ֆինգլթոնը ծնվել է Անգլիայում, ավելի ուշ տեղափոխվել ԱՄՆ: 2007-ին ստացած վնասվածքի պատճառով ստիպված է եղել թողնել բասկետբոլիստի կարիերան և վերադառնալ Անգլիա:

Նույն թվականին նա ճանաչվել է Մեծ Բրիտանիայի և Եվրամիության ամենաբարձրահասակ մարդը` 233 սմ հասակով: Նա ներառվել է նաև աշխարհի 25 ամենաբարձրահասակ մարդկանց ցանկում:

Վերջինս նկարահանվել է նաև «Իքս մարդիկ» և «Յուպիտերի նվաճումը» ֆիլմերում:

 

 

Մահացել է «Գահերի խաղ» սերիալում հսկայի կերպարը մարմնավորած 36-ամյա Նիլ Ֆինգլթոնը