«Օսկար-2017». կարևորագույն փաստերը մրցանակաբաշխության մասին (լուսանկարներ, տեսանյութ)
Փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերը ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում կհայտարարվեն «Օսկար» մրցանակի հաղթողների անունները:
РИА Новости գործակալությունը հրապարակել է կարևորագույն փաստերն իրադարձության վերաբերյալ, որոնք և ներկայացնում ենք ստորև:
Ամենաերիտասարդ ռեժիսորը
Այս տարվա «Օսկարի» ամենաերիտասար ռեժիսորը «Լա Լա Լենդ» ֆիլմի ռեժիսոր 32-ամյա Դեմյեն Շազելն է:

Լավագույն թխամորթ դերասանուհի
«Օսկար-2017» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվել է թխամորթ դերասանուհի Ռուտ Նեգան: Այս տարի նույն մրցանակի համար առաջադրվել են նաև դերասանուհիներ Մերիլ Սթրիփը, Իզաբել Յուպերը, Նատալի պորտմանն ու Էմմա Սթոունը:

Օնլայն կինոթատրոն
Ամերիկացի դերասան Մեթ Դեյմոնի աջակցությամբ նկարահանված «Մանչեսթերը ծովափին» ֆիլմն առաջադրվել է «Օսկար-2017»-ի 6 անվանակարգում և արդեն պատմության մեջ մտել որպես առաջին գեղարվեստական ֆիլմ, որը մրցանակի շրջանակներում ներկայացնում է օնլայն կինոթատրոնը` սթրիմինգ սերվիսը:

Առաջին ֆիլմը վիրտուալ իրականության մեջ
«Օսկար» մրցանակին առաջադրվել է ամերիկացի ռեժիսոր Պատրիկ Օսբորնի «Մարգարիտ» աշխատանքը «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմում ներկայացվում է Pearl (Մարգարիտ) անունով աղջկա ճանապարհորդությունն ԱՄՆ-ով` ժամանակի և տարածության մեջ:










