Մարտի 8-ին Իտալիայի բոլոր թանգարանների մուտքն անվճար կլինի կանանց համար

21:30 • 27.02.17

Մարտի 8-ին մուտքը Օտալիայի պետական թանգարաններում անվճար կլինի բոլոր կանանց համար:

Ինչպես հայտնում է Euromag-ը, թանգարաններ, հնագիտական հուշարձաններ և բնական արգելոցներ այցելելու հրավիրում է Իտալիայի մշակութային ժառանգության նախարար Դարիո Ֆրանչեսկինին:

Մշակույթի նախարարաությունը պայմանավորվածություն է ձեռք բերել իտալական բոլոր թանգարանների տնօրենների հետ, որոնք էլ իրենց հերթին հոգ կտանեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների տոնական էքսկուրսիայի մասին` թեմատիկ միջոցառումներ կազմակերպելով:

 

 

 

Մարտի 8-ին Իտալիայի բոլոր թանգարանների մուտքն անվճար կլինի կանանց համար