Մոսկվայում ցուցադրության են հանվել Lego-ի խորանարդիկներից պատրաստված «գլուխգործները» (լուսանկարներ)
Մոսկվայում մեկնարկել է համաշխարհային ճանաչում ունեցող «LEGO-ի արվեստ» խորագրով ցուցահանդեսը, որն անտարբեր չի թողել միլիոնավոր մարդկանց ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Գերմանիայում և աշխարհի այլ երկրներում:
Ինչպես նշում է Big Picture-ը, ցուցադրված բոլոր նմուշները, որոնց թիվը գերազանցում է 100-ը, պատրաստված են Lego-ի խորանարդիկներից ու իրենցից ներկայացնում են արվեստի բացառիկ գործեր:
Աղբյուրը մանրամասնում է, որ ցուցահանդեսն ունի տարբեր թեմաներ, որոնք ներկայացված են առանձին սրահներում և նախատեսված են տարիքային տարբեր խմբերի այցելուների համար:
Ստորև առաջարկում ենք ուշագրավ ֆոտոշարքի միջոցով ծանոթանալ մոսկովյան ցուցահանդեսի ամենատպավորիչ նմուշներին.
























