Մահերշալա Ալին «Օսկարի» արժանացած առաջին մուսուլման դերասանն է

20:24 • 27.02.17

Ամերիկացի դերասան Մահերշալա Ալին, ով հաղթող է ճանաչվել «Օսկար» մրցանակաբաշխության «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» անվանակարգում, առաջին մուսուլման դերակատարն է, որը երբևէ արժանացել է ոսկյա արձանիկի:

Ինչպես տեղեկացնում է Yahoo News-ը, առաջին անգամ առաջադրված 43-ամյա Ալին «Օսկարի» է արժանացել «Լուսնի լույսը» ֆիլմում իր դերակատարման համար:

Մրցանակն ստանալով Ալին շնորհակալություն է հայտնել իր ուսուցիչներին, պրոֆեսորներին և անձնակազմի անդամներին, որոնց հետ աշխատել է նկարահանումների ժամանակ, ինչպես նաև իր կնոջը, ով օրեր առաջ լույս աշխարհ է բերել իրենց առաջնեկ դստերը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին, ամենամյա հեղինակավոր կինոմրցանակի հանձնման արարողությունը կայացել է այսօր Լոս Անջելեսում:

 

 

 

Մահերշալա Ալին «Օսկարի» արժանացած առաջին մուսուլման դերասանն է