«Օսկարի» գլխավոր «ձախողակը» վերջապես հաղթել է. Vulture
«Օսկար» մրցանակի գլխավոր «ձախողակ» ձայնային ռեժիսոր Քևին Օ՚Քոնելը վերջապես արժանացել է բաղձալի մրցանակին, հայտնում է Vulture-ը:
Կայքի հաղորդմամբ` Օ՚Քոնելն առաջին անգամ «Օսկար» մրցանակի է ներկայացվել «Նրբության լեզուն» ֆիլմի համար (1983): Այդ պահից ի վեր նա բազմիցս դարձել է մրցանակի հավակնորդ, սակայն արժանացել է դրան միայն այժմ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ձայնային ռեժիսորին հաղթանակ է բերել 21-րդ նոմինացիան: Օ՚Քոնելը մրցանակի է արժանացել ռեժիսոր Մել Գիբսոնի «Խղճի թելադրանքով» (Hacksaw Ridge) ֆիլմի աշխատանքներին մասնակցելու համար:
Նշվում է, որ Օ՚Քոնելն «Օսկարը» նվիրել է իր հանգուցյալ մորը:










