Պարզվել է «Օսկար-2017»-ի ժամանակ «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հետ կապված սխալմունքի պատճառը (լուսանկարներ)
Լոս Անջելեսում կայացած «Օսկար-2017» կինոմրցանակաբաշխության ժամանակ տեղի է ունեցել սխալմունք, որի հետևանքով ամենակարևոր անվանակարգերից մեկում հաղթողի անունը սխալ է հայտարարվել:
Ինչպես նշում է Reuters-ը, սկզբում «Լավագույն ֆիլմ» է հայտարարվել Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ»-ը, որը ներկայացված էր մրցանակաբաշխության 14 անվանակարգում և մի քանիսում արդեն հաղթել է:
Սակայն, երբ «Լա Լա Լենդ»-ի անձնակազմը բեմ է բարձրացել՝ մրցանակը ստանալու, միջոցառման պրոդյուսերներից մեկն արագորեն միջամտել է, բացել ծրարն ու հայտարարել սխալի մասին:
Արդյունքում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը» կինոնկարը:
Ավելի ուշ անվանակարգում հաղթողին հայտարարող աստղը՝ Ուորեն Բիթին, մանրամասնել է, որ իրեն սխալ ծրար էին տվել: Մինչդեռ միջոցառման կազմակերպիչները ստիպված են եղել ներողություն խնդրել տեղի ունեցածի համար:












