«Օսկար»-ի ժամանակ հանգուցյալ հայտնիներին նվիրված տեսանյութում ցուցադրել են ողջ կինոպրոդյուսերի

16:58 • 27.02.17

Լոս Անջելեսում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ «Օսկար»-ը, որն այս տարի անցկացվել է 89-րդ անգամ:


Միջոցառման կազմակերպիչները հուզիչ ֆոտոանդրադարձով վերհիշել են վերջին տարիների ընթացքում կյանքից հեռացած հայտնիներին:


Ինչպես նշում է Variety-ն, սխալմունքի պատճառով հանգուցյալ հայտնիների շարքին է դասվել նաև ավստրալացի կին պրոդյուսեր Յան Չափմանը:


Ֆոտոանդրադարձը կազմողները Չափմանի լուսանկարի վրա գրել են մեկ այլ կնոջ՝ կոստյումների գծով նկարչուհի Ջանեթ Պատերսոնի անունը:


Ավելի ուշ ավստրալուհին խոստովանել է, որ իր համար շատ տհաճ էր մահացած մարդու փոխարեն տեսնել իր նկարը:


Հայտնի է, որ Ջանեթ Պատերսոնը մահացել է 2015թ. հոկտեմբերին: Նա 4 անգամ ներկայացվել է «Օսկար»-ի:

 

 

«Օսկար»-ի ժամանակ հանգուցյալ հայտնիներին նվիրված տեսանյութում ցուցադրել են ողջ կինոպրոդյուսերի