Լոս Անջելեսում կայացել է «Օսկար-2017»-ը. հայտնի են լավագույն ֆիլմը, դերասանն ու դերասանուհին (թարմացված)

08:48 • 27.02.17

9.09 «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը»։ Մինչ այդ սխալմամբ հայտարարվել էր Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդը»։ 

 

9.00 «Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Էմմա Սթոունը («Լա Լա Լենդ»):

 

8.55 «Լավագույն դերասան» է ճանաչվել Քեյսի Աֆլեքը («Մանչեսթերը՝ ծովի մոտ»):

 

8.50 «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է «Լա Լա Լենդ»-ի ռեժիսոր Դեմիեն Շազելը:

 

 

8.48 Լոս Անջելեսում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ «Օսկար»-ը, որին հետևում են միլիոնավոր մարդիկ՝ աշխարհի տարբեր անկյուններում:


Ինչպես հայտնում է Reuters-ը, արդեն հայտարարվել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթողի անունը՝ Մախերշալա Ալի («Լուսնի լույսը»):


«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Վիոլա Դևիսը («Պատնեշներ»):



«Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել «Օ'Ջեյ. պատրաստված է Ամերիկայում»-ը, որը, ի դեպ, պաշտոնապես ճանաչվել է «Օսկար»-ի պատմության մեջ ամենաերկարատև ֆիլմը:


«Լավագույն արտասահմանյան ֆիլմ»
է ճանաչվել իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Շրջավաճառը»:


«Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կենդանապոլիս»-ը:


«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում մրցանակը շնորհվել է «Լա Լա Լենդ»-ին:


«Լավագույն սցենարիստ» անվանակարգում արձանիկը շնորհվել է Բարի Ջենքինսին («Մանչեսթերը՝ ծովի մոտ»):

Լոս Անջելեսում կայացել է «Օսկար-2017»-ը. հայտնի են լավագույն ֆիլմը, դերասանն ու դերասանուհին (թարմացված)