Դուեյն Ջոնսոնն ու նրա հայուհի կինը՝ «Օսկար-2017»-ի կարմիր գորգին (լուսանկարներ)
Լոս Անջելեսում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ «Օսկար»-ը, որն այս տարի անցկացվել է 89-րդ անգամ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջոցառմանը ներկա են եղել Հոլիվուդի ամենահայտնի դեմքերը՝ այդ թվում նաև մարտաֆիլմերի աստղ 44-ամյա Դուեյն Ջոնսոնը:
Հաղթանդամ դերասանին «Օսկար-2017»-ի կարմիր գորգին ընկերակցել է կինը՝ հայազգի Լորեն Հաշյանը:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ 32-ամյա Հաշյանը հատուկ առիթի համար շատ ճիշտ զգեստ է ընտրել, որն ընդգծել է նրա բարեկազմ մարմինը:
Հայտնի է, որ զույգը միասին է մոտ 10 տարի: Նրանց առաջնեկը՝ Ժասմինը, ծնվել է 2015թ. դեկտեմբերին:















