32.9 մլն մարդ. այս տարի «Օսկար»-ն ԱՄՆ-ում ունեցել է 2008թ. ի վեր ամենաքիչ դիտումը

09:44 • 28.02.17

Երեկ ամերիկյան ABC հեռուստաալիքը հեռարձակել է կինոաշխարհի ամենասպասված միջոցառումը՝ «Օսկար-2017»-ը, որն այս տարի դիտել է 2008թ. ի վեր ամենաքիչ թվով հեռուստադիտող:


Ինչպես հայտնում է Reuters-ը, միայն ԱՄՆ-ում մրցանակաբաշխությունը դիտել է 32.9 մլն մարդ, ինչը 4%-ով քիչ է 2016թ. ցուցանիշից՝ 34.4 մլն մարդ:


Ոլորտի վերլուծաբանների կարծիքով՝ հեռուստադիտողի հետաքրքրությունը նվազել էր մրցանակաբաշխության հանդեպ, քանի որ կարևոր անվանակարգերի մեծ մասում ներկայացված էր «Լա Լա Լենդ»-ը, և հաղթողը մոտավորապես պարզ էր: Այլ կերպ ասած՝ ինտրիգ չկար:


Այնուհանդերձ՝ «Օսկար»-ը շարունակում է մնալ ԱՄՆ-ում ամենաշատ դիտում ունեցող ոչ մարզական միջոցառումը:

 

32.9 մլն մարդ. այս տարի «Օսկար»-ն ԱՄՆ-ում ունեցել է 2008թ. ի վեր ամենաքիչ դիտումը