Բենեդիկտ Քամբերբետչը կխաղա մինի-սերիալում

19:38 • 28.02.17

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբետչը կխաղա Showtime հեռուստաալիքի Melrose կոչվող մինի-սերիալում: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` նոր նախագիծը Էդվարդ Սենտ Օբինի վեպերի էկրանավորումն է: Վեպերի գլխավոր հերոս է հանդիսանում Պատրիկ Մելրոուզը:

Նշվում է, որ մինի-սերիալը բաղկացած կլինի 5 դրվագներից: Քամբերբետչը կնկարահանվի գլխավոր դերում, ինչպես նաև հանդես կգա որպես կատարողական պրոդյուսերներից մեկը:

«Մենք շատ ուրախ ենք, որ կլինենք այս հիասքանչ սերիալի մի մասը: Մենք տարիներ շարունակ եղել ենք այդ գրքերի երկրպագուները, և Դևիդ Նիքոլսի ադապտացիաները հիանալի են ստացվել», - ասել են Քամբերբետչն ու ևս մեկ պրոդյուսեր Ադամ Էքլանդը:

Բենեդիկտ Քամբերբետչը կխաղա մինի-սերիալում