Հայտնի դերասան Նիկոլայ Կարաչենցովը վթարի է ենթարկվել. հրապարակվել է դեպքի վայրից տեսանյութ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Կարաչենցովը Մերձմոսկովյան շրջանում ավտովթարի է ենթարկվել, ինչից հետո հոսպիտալացվել է: Այս մասին հաղորդում է tass.ru-ն՝ իրավապահներին հղումով:
Հայտնի է, որ դերասանը որպես ուղևոր գտնվել է «Տոյոտա» մակնիշի մեքենայում, որին բախվել է բեռնատար «Գազել»-ը: Նշվում է, որ միջադեպի հետևանքով Կարաչենցովը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ու հիվանդանոց տեղափոխվել: Բժիշկների փոխանցմամբ՝ դերասանի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2005թ. փետրվարի 28-ին Կարաչենցովը կրկին ավտովթարի էր ենթարկվել՝ ստանալով շատ լուրջ գանգուղեղային վնասվածք: Համապատասխան վիրահատությունից հետո դերասանը կոմայում էր մնացել 27 օր:










