ԱՄՆ-ում թանգարանի այցելուն սելֆի անելու ժամանակ կոտրել է թանկարժեք քանդակը
Վաշինգտոնի Հիրշհորն թանգարանի և քանդակների պարտեզի այցելուն ոչնչացրել է ճապոնացի նկարչուհի Յաեյ Կուսամայի աշխատանքներից մեկը: Այս մասին հայտնում է Artnet-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել «Հայելիների անվերջություն» ցուցահանդեսի սրահներից մեկում. այնտեղ ներկայացված է եղել դդմի տեսքով մի քանի քանդակ: Հյուրերից մեկը փորձել է սելֆի անել քանդակի ֆոնին, որն արտացոլվելիս է եղել ծուռ հայելիներում:
Նշվում է, որ փորձագետները գնահատում են վնասի չափը, և մոտ ժամանակներում սրահը կվերաբացվի:
Հայտնի է, որ այժմ Յաեյ Կուսաման գլխավորում է ներկայում ապրող ամենաթանկարժեք աշխատանքները ստեղծող նկարչուհիների վարկանիշը:












