UNESCO-ին կոչ են արել արձագանքել Դիարբեքիրի Սուր շրջանում շարունակվող «մշակութային ջարդին»
Թուրքիայի ճարտարապետների պալատի Դիարբեքիրի գրասենյակը կոչ է արել UNESCO-ին արձագանքել Դիարբեքիրի պատմական Սուր շրջանում տեղի ունեցող «մշակութային ջարդին»:
Այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
Գրասենյակի անդամները դատապարտել են UNESCO-ի լռությունն ու անտարբերությունը Սուրում թուրք-քրդական բախումների ընթացքում տարբեր ոտնձգությունների ենթարկվող պատմական կառույցների վիճակի առնչությամբ:
Նշենք, որ Սուրում է գտնվում նաև հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին:
Սուրի շրջանում ռազմական գործողություններից տուժել է ավելի քան 40.000 խաղաղ քաղաքացի:
Հիշեցնենք, որ Սուրում թուրքական հատուկ ուժերի գործողությունները սկսվել էին 2015թ.-ի սեպտեմբերի 6-ին և ավարտվել 2016թ.-ի մարտի 10-ին:
Սուրի աղետի պատճառով ավերածության է ենթարկվել շրջանի շուրջ 29.000 թաղամաս:










