Ստամբուլում լույս է տեսել համշենահայ երգիչ Այդողան Թոփալի երկրորդ ձայնասկավառակը (լուսանկարներ, տեսանյութ)

14:44 • 01.03.17

Համշենահայ երաժիշտ և երգիչ Այդողան Թոփալը թողարկել է իր նոր՝ «Քուզեյ» («Հյուսիս»- tert.am) ձայնասկավառակը: Սա համշենցի երգչի արդեն երկրորդ ձայնասկավառակն է:

Ինչպես հայտնում է թուրքական «Օնջե վաթան» պարբերականը՝ ձայնասկավառակում տեղ է գտել 13 երգ, որոնցից 11-ը հենց Թոփալի գրած ստեղծագործություններն են:

Պարբերականի հետ զրույցում Այդողան Թոփալը պատմել է, որ ալբոմը ստեղծվել է ամբողջովին «սևծովյան» ֆոլկլորի մեջ, օգտագործված են համշենական և պոնտոսյան երաժշտական գործիքներ, կան երգեր համշենահայերենով, լազերենով և թուրքերենով: Ալբոմի անվանումը՝ «Հյուսիս» նույնպես կապված է հայրենի Համշենի հետ, քանի որ այն գտնվում է Թուրքիայի հյուսիս-արևելքում: 



Image may contain: 1 person, beard and text

Image may contain: 1 person, smiling, beard

Ի դեպ, Համամ Ամատունի իշխանի հիմնած Համամաշեն քաղաքը քարտեզի վրա կարելի է գտնել Հեմշին թուրքերեն անվամբ, դրանից մի փոքր արևելք գտնվում է թուրքախոս համշենցիների ևս մի բնակավայր` Չամլըհեմշինը (թարգմանվում է որպես եղևնոտ Համշեն, «Չամ» Համշենի բարբառով նշանակում է եղևնի - tert.am): Իսկ կրոնական և ազգային հալածանքների հետևանքով բուն Համշենից դեպի Խոպա, Օրդու, Գիրեսուն և Սամսուն արտագաղթած համշենցիների բազմաթիվ գերդաստաններ հայերենը պահպանեցին ընդհուպ մինչև 20-րդ դարի 80-ականների վերջ: Խոպայի մի շարք գյուղերում համշենցիները սահուն հայերեն են խոսում մինչ օրս:



Image may contain: 1 person

Ստորև ներկայացնում ենք Այդողան Թոփալի առաջին ալբոմում տեղ գտած երգերից մեկը: