«Գահերի խաղի» աստղն ակնարկել է նոր սեզոնի թողարկման ամսաթիվը

18:56 • 01.03.17

«Գահերի խաղ» հեռուստասերիալի աստղ, բրիտանացի դերասան Լիամ Քանինգեմն ակնարկել է նոր սեզոնի թողարկման մասին, հայտնում է The Independent-ը:

Նշվում է, որ սովորաբար հեռուստասերիալը թողարկվում է ապրիլին , սակայն յոթերորդ սեզոնի պրեմիերան հետաձգվել է մինչև ամառ:

Քանինգեմը հայտնել է, որ ինքը հիասթափեցնում է բազմաթիվ մարդկանց ամբողջ աշխարհում, քանի որ նոր սեզոնը պետք է թողարկվեր ապրիլին:

«Կարծում եմ` սերիալը կթողարկվի հուլիսին: Պրեմիերայի համար յուրահատուկ բան է նախապատրաստվում», - ասել է դերասանը:

Դրանից բացի, Քանինգեմը հաստատել է, որ նոր սեզոնում ընդամենը 7 սերիա կլինի, իսկ վերջին սեզոնի նկարահանումները կմեկնարկեն սեպտեմբերին:

«Գահերի խաղի» աստղն ակնարկել է նոր սեզոնի թողարկման ամսաթիվը