Իրանական հեռուստաընկերությունը «ծածկել» է Շարլիզ Թերոնի մարմնի բաց հատվածներն «Օսկարի» հեռարձակման ընթացքում (լուսանկարներ, տեսանյութ)

11:22 • 01.03.17

Իրանի պետական ԶԼՄ-ները, որոնք հեռարձակել են «Օսկար» կինոմրցանակաբաշխության արարողությունը, հայտնի դերասանուհի Շարլիզ Թերոնի մարմնի բաց հատվածները «քողարկել» են: Դերասանուհին բեմ էր բարձրացել «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին հայտարարելու համար, գրում է The Daily Mail-ը:


Նկարված սև հագուստն այնքան կոպիտ է ստացվել, որ պրոդյուսերներն ավելի ուշ պարզապես «լղոզած» պատկերով ծածկել են դերասանուհու ողջ մարմինը՝ թողնելով միայն նրա գլուխը:


Մրցանակը ստացել է իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին՝ «Շրջավաճառը» ֆիլմի համար, սակայն 44-ամյա ռեժիսորը ֆիլմի գլխավոր դերակատարուհի Տարանե Ալիդուստիի հետ բոյկոտել է մրցանակաբաշխությունը՝ բողոքելով յոթ երկրի՝ այդ թվում Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ սահմանափակելու Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ:


Արդյունքում մրցանակը Ֆարհադիի և Ալիդուստիի փոխարեն ստացել է ձայնային ինժեներ Անուշե Անսարին, ում զգեստը նույնպես չափազանց անհամեստ է թվացել իրանցի գրաքննիչների համար: Նրանք «լղոզել» են կնոջ մարմնի բաց հատվածը հեռարձակման տեսանյութում, որտեղ նա հանդես է գալիս հաղթական խոսքով:

 

 

So crude is the job, however, that producers later took to simply blurring everything but Theron's head

Charlize Thero

Firouz Naderi and Anousheh Ansari

Iranian-US engineer Anousheh Ansari (second for right) accepts the Oscar from Charlize Theron on behalf of Iranian director Asghar Farhadi

 

Իրանական հեռուստաընկերությունը «ծածկել» է Շարլիզ Թերոնի մարմնի բաց հատվածներն «Օսկարի» հեռարձակման ընթացքում (լուսանկարներ, տեսանյութ)