Կեսարիայի հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի (լուսանկարներ)

12:51 • 01.03.17

Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա - tert.am) քաղաքում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կվերակառուցվի քաղաքապետարանի կողմից և կօգտագործվի որպես գրադարան, հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը: 

Նշենք, որ Կայսերիի Սուրբ Մարիամ Աստվածածինը երկար տարիներ օգտագործվել է որպես ցուցահանդեսների սրահ, մարզադահլիճ և անգամ՝ ոստիկանական բաժին: Պատմական եկեղեցու շենքը վերակառուցելու և գրադարանի վերածելու համար քաղաքապետարանը կծախսի շուրջ 6 մլն թուրքական լիրա, ինչը հավասար է 1.5 մլն ԱՄՆ դոլարին:

Նախատեսվում է, որ գրադարանը կգործի 24-ժամյա ռեժիմով, այնտեղ կտեղափոխվի շուրջ 50 000 կտոր գիրք, իսկ սրահի մյուս մասում կգործի սրճարան-գրադարան:

Կեսարիայի քաղաքապետ Մուստաֆա Չելիքը հայտնել է, որ եկեղեցու վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն արդեն օրերս:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի հայ բողոքականների համայնքը Կեսարիայի քաղաքապետ Չելիքին դիմում էր ներկայացրել` խնդրելով ընթացք տալ եկեղեցու վերակառուցման ծրագրին: 

 









Կեսարիայի հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի (լուսանկարներ)