«Օսկարի» կինոմրցանակաբաշխությանը 20 տարի բանտում անցկացրած գողի են ներս թողել
Գող-ռեցիդիվիստը, ով առնվազն 20 տարի բանտում է անցկացրել, և ազատ է արձակվել ընդամենը մի քանի օր առաջ, եղել է Լոս Անջելեսում կայացած «Օսկար» կինոմրցանակաբաշխության արարողության ժամանակ առաջին շարքում նստած: Երեքշաբթի օրը հայտնել է TMZ- ը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
Սևամորթ Հարրի Ալան Քոն այն զբոսաշրջիկների խմբից էր, ում միջոցառման կազմակերպիչներն առանց նախազգուշացման բերել էին արարողության դահլիճ՝ ստուգելու համար նրանց արձագանքը: Կանանցից մեկը Հարրիին իր փեսացու էր կոչել, որից հետո դերասան Դենզել Վաշինգտոնը կատակով նրանց ամուսին ու կին էր անվանել:
ԱՄՆ Չիկագո քաղաքի բնակիչ Հարրին առաջին անգամ ազատազրկվել էր 1994 թ.-ին գողության համար, իսկ 1997 թ.-ին կրկին գողություն էր կատարել ու դատապարտվել 25 տարվա ազատազրկման: Այնուհետև նրա ազատազրկման ժամկետը փոքր-ինչ կրճատել էին, և Հարրին դուրս էր եկել բանտից փետրվարի 23-ին՝ «Օսկարից» ընդամենը 3 օր առաջ:










