Էմմա Ուոթսոնը բացատրել է` ինչու չի լուսանկարվում երկրպագուների հետ

13:11 • 01.03.17

Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը հայտնել է, որ հրաժարվում է լուսանկարվել իր երկրպագուների հետ, քանի որ դա կարող է վնասել իր անձնական կյանքին: Այս մասին հաղորդում է NME-ն:

«Եթե ինչ որ մեկը լուսանկարվի ինձ հետ և լուսանկարը հրապարակի համացանցում, երկու վայրկյանում հայտնի կդառնա իմ գտնվելու վայրը: Բոլորը կտեսնեն` ինչ եմ հագել և ում հետ եմ»,- բացատրել է Ուոթսոնը:

Դերասանուհու խոսքով` ինքը պատրաստ է շփվել երկրպագուների հետ և պատասխանել ցանկացած հարցի «Հարի Փոթերի» տիեզերքի մասին: Նա նշել է, որ չի հրաժարվում լուսանկարվել երեխաների հետ:

26-ամյա Ուոթսոնը հայտնի է Հարի Փոթերի մասին ֆիլմերում Հերմիոնա Գրենջերի դերով: Նա նաև նկարահանվել է «7 օր ու գիշեր Մերիլինի հետ», «Էլիտար հասարակություն», «Նոյ» և «Խավարում» ֆիլմերում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Փարիզում կայացել է «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի էկրանավորման պրեմիերան, որին ներկա է եղել գլխավոր դերակատար Էմմա Ուոթսոնը:

Էմմա Ուոթսոնը բացատրել է` ինչու չի լուսանկարվում երկրպագուների հետ