Առանց վերջույթների իսպանուհին նկարում է` բերանով բռնելով վրձինը (լուսանկարներ, տեսանյութ)
Որևէ բան անելու ցանկության դեպքում միշտ գտնվում է ուզածն իրականացնելու միջոց. հենց այս սկզբունքով է առաջնորդվում իսպանուհի Զուլի Սանգուինոն:
Bored Panda-ն գրում է, որ աղջիկը ծնվել է հազվագյուտ գենետիկ խանգարումով, որի պատճառով նրա մոտ բացակայում են բոլոր վերջույթները: Զուլիին միշտ ծաղրել են նրա արտաքինի պատճառով, իսկ դեռահաս տարիքում` նույնիսկ բռնաբարել:
Նշվում է, որ 15 տարեկան հասակում աղջիկը հայտնվել է ինքնասպանության եզրին, սակայն վերջիվերջո ամբողջապես փոխել է իր կյանքը` մեծ մասամբ արվեստի շնորհիվ:
18 տարեկանում Զուլին սկսել է արվեստի քոլեջ հաճախել և սովորել նկարել` վրձինը բռնելով բերանում: Դրանից բացի, այժմ նա մասնակցում է զանազան հաղորդումների և ելույթ ունենում հեռուստատեսությամբ և ռադիոյով:
«Ես ապացույցն եմ նրա, որ պետք չէ հաշմանդամությանը թույլ տալ հետ պահել ձեզ որևէ բանից: Ինքս շատ մութ ժամանակներով եմ անցել, սակայն հիմա գտել եմ իմ տեղը», - պատմել է Զուլին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:






















