Լոնդոնաբնակ դիզայներն իր աշխատանքներով հնարավորություն է տալիս տիեզերքը «տեղափոխել» բնակարան (լուսանկարներ)
Լոնդոնում բնակվող դիզայներ Ջորջ Իոանիդիսը ստեղծում է «տիեզերական» աշխատանքներ, որոնք մեզնից յուրաքանչյուրը կցանկանար ունենալ իր տանը: Վարպետը նախագծում և 3D տպագրության միջոցով պատրաստում է Արեգակնային համակարգի մոլորակների տեսքով ինտերիերի մասեր` հնարավորություն տալով տիեզերքը «տեղափոխել» բնակարան:
«Ես մեծացել եմ` դիտելով տիեզերքն ու կարդալով անգլիացի գրող, ֆանտաստիկայի ժանրի ստեղծագործությունների հեղինակ Դուգլաս Ադամսի գրքերը: Նաև զբաղվել եմ 3D տպագրությամբ, և տիեզերքը տպագրության հետ համադրելու գաղափարը շատ մոտ է եղել ինձ», - պատմել է Իոանիդիսը Bored Panda-ին:
Նշվում է, որ դիզայները ստեղծում է տարբեր չափի մոլորակներ, և յուրաքանչյուր աշխատանք առանձնանում է անկրկնելի նախշերով պատված մակերևույթով:




















