Լեոնարդո Դի Կապրիոյին առաջարկել են հետազոտել Ֆինլանդիայի անտառները
Ամերիկացի դերասան և ակտիվիստ Լեոնարդո Դի Կապրիոյին առաջարկել են հետազոտել Ֆինլանդիայի անտառները: Այս մասին հայտնում է Yle.fi-ն:
Ամեն ինչ սկսվել է դերասանի Instagram-ում արված գրառումից: Դի Կապրիոն իր էջի հետևորդներին պատմել է Ֆինլանդիայի կղզիների մասին, որոնց անտառները գտնվում են հատման սպառնալիքի տակ:
Պարզվել է, որ անտառների հատումն ավարտվել է փետրվարի կեսին: Ֆինլանդիայի անտառային վարչությունը Դի Կապրիոյին առաջարկել է այցելել երկիրն ու անձամբ հետազոտել տեղական անտառները:
Կազմակերպության ղեկավար Յուսի Կումպուլան հայտնել է, որ համաշխարհային կարգի դերասանի ուշադրությունն իրենց գործունեությանը անակնկալ է դարձել: Նա նաև ասել է, որ դերասանի այցելության դեպքում նրան կարող են բնության գրկում նրբերշիկ հյուրասիրել:
Նշվում է, որ Դի Կապրիոն դեռևս չի պատասխանել այս առաջարկին:










