Գուստավ Կլիմտի գեղանկարը վաճառվել է մոտ 60 միլիոն դոլարով
Ավստրիացի հայտնի գեղանկարիչ Գուստավ Կլիմտի «Գյուղական այգի» կոչվող կտավը Լոնդոնի Sotheby's հեղինակավոր աճուրդում վաճառվել է 47,97 մլն ֆունտ ստերլինգով (59.3 մլն դոլարով), փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ Sotheby's-ի պաշտոնական կայքի՝ դա երրորդ ամենախոշոր գումարով վաճառված կտավն է ողջ եվրոպական գեղանկարչության պատմության մեջ:
Կազմակերպիչները համոզված են, որ «Գյուղական այգին» այն լավագույն աշխատանքներից է, որ երբևէ ներկայացվել է իրենց աճուրդում:










