Տեխասում բացվում է Ջորջ Բուշ-կրտսերի կտավների ցուցահանդեսը
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը ներկայում զբաղվում է գեղանկարչությամբ: Վերջինիս աշխատանքները կարելի է տեսնել հինգշաբթի ամերիկյան Տեխաս նահանգի Դալաս քաղաքում բացվող ցուցահանդեսում:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ները, ցուցահանդեսին կներկայացվեն ամերիկացի վետերանների շուրջ հարյուր դիմանկար, որոնց հետ Բուշն անձամբ ծանոթացել է 2009-ին ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո:
Հաղորդվում է, որ վետերանները, որոնց դիմանկարները պատկերել է ԱՄՆ նախկին նախագահը, վիրավորվել են Աֆղանստանում և Իրաքում՝ Բուշի նախաձեռնած ռազմական գործողությունների մասնակցելիս: Նախկին նախագահի աշխատանքների ցուցադրությունը հանրության համար բաց կլինի Բուշի անվան տեխասյան կենտրոնում մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը:











