Փարիզում կբացվի Ալեն Դելոնի և Ռոմի Շնայդերի սիրավեպին նվիրված ֆոտոցուցահանդես (լուսանկարներ)
Մարտի 22-ին փարիզյան Galerie de l'Instant պատկերասրահում կբացվի նոր ցուցահանդես՝ նվիրված 20-րդ դարի Ֆրանսիայի «ամենահայտնի» սիրահար զույգին՝ դերասաններ Ալեն Դելոնին ու Ռոմի Շնայդերին:
Ինչպես նշում է Vogue-ը, զույգը հանդիպել է 1958թ.: Այն ժամանակ երիտասարդ և դեռևս անհայտ գերմանացի սկսնակ դերասանուհին «Կրիստինա» ֆիլմում նկարահանվելու համար ժամանել էր Փարիզ, որտեղ՝ օդանավակայանում, ալ կարմիր վարդերի փնջով նրան դիմավորել է ֆրանսիական կինոյի ծագող աստղ Ալեն Դելոնը:
Հանդիպումից 1 տարի անց նրանք նշանադրվել են: Սակայն 1964թ. սիրահարների հարաբերություններն ավարտվել են:
Այն մասին, թե ինչպես են Դելոնն ու Շնայդերը հանդիպել, միասին նկարահանվել ֆիլմերում, խաղացել թատրոնում ու դասավորել անձնական կայքը, կպատմի Les amants magnifiques («Հրաշալի սիրեկանները») խորագրով ցուցահանդեսը, որը կտևի մինչև հունիսի 7-ը:



















