Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը պատրաստ է աջակցել Ուկրաինային «Եվրատեսիլ 2017»-ի կազմակերպման համար

01:18 • 02.03.17

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ բրիտանական կողմը պատրաստ է աջակցել Ուկրաինային «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի կազմակերպման համար, - գրում է «Գազետան»:


«Ես հնարավորություն ունեցա զրուցելու Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ, որպեսզի տեսնենք, ինչով կարող ենք օգնել մրցույթի կազմակերպման հարցում, որը տեղի կունենա Կիևում», - ասել է նա:


Ջոնսոնը նաև կատակով ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան երբեք հաղթանակ չի տարել երգի մրցույթում և հաջողություն է մաղթել «Եվրատեսիլ 2017»-ի բոլոր մասնակիցներին:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը պատրաստ է աջակցել Ուկրաինային «Եվրատեսիլ 2017»-ի կազմակերպման համար