«Օսկար-2017»-ի աստղերը` Vanity Fair-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Ամերիկացի լուսանկարիչ Մարկ Սելիգերը և Vanity Fair ամսագիրը համագործակցել և հեղինակել են վերջերս հրապարակված լավագույն ֆոտոշարքերից մեկը. լուսանկարներում պատկերված են Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար-2017» մրցանակաբաշխության ժամանակ աչքի ընկած աստղերը:
Bored Panda-ն գրում է, որ տաղանդավոր լուսանկարչի և հայտնի ամսագրի աշխատակիցների համագործակցության արդյունքում ստացված դիմանկարներն առանձնանում են կրքոտ և, միևնույն ժամանակ, էլեգանտ մթնոլորտով:
Ամսագրում տեղ են գտել այնպիսի դերասանների դիմանկարները, ինչպիսիք են Սքարլեթ Յոհանսոնը, Օռլանդո Բլումը, Ալիսիա Վիկանդերը, Էմմա Սթոունը, Ջենիֆեր Էնիսթոնը, այլք:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, Լոս Անջելեսում փետրվարի 26-ին կայացել է «Օսկար-2017»-ը, որի ընթացքում հայտնի են դարձել «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի» և այլ անվանակարգերի հաղթողները:




















