Հրապարակվել է «Կարիբյան ծովի ծովահենների» նոր թրեյլերը (տեսանյութ)

22:29 • 02.03.17

The Ellen Show հաղորդման շրջանակներում ցուցադրվել է «Կարիբյան ծովի ծովահեններ. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի նոր թրեյլերը, որն այժմ հասանելի է YouTube-ում:

Ֆիլմի սյուժեի համաձայն` կապիտան Ջեք Ճնճղուկը կապիտան Սալազարի հետ դիմակայում է ծովահեն-ուրվականներին: Հերոսին կարող են օգնել աստղագետ Կարինա Սմիթն ու ծովագնաց Հենրին:

Gazeta.ru-ի հաղորդմամբ` ֆիլմում նկարահանվել են Ջեֆրի Ռաշը, Օռլանդո Բլումը, Սթիվեն Գրեմը և Դևիդ Ուենեմը: Ֆիլմի ռեժիսորներն են Խոակիմ Ռոնինգն ու Էսպեն Սանդբերգը:

Նշվում է, որ ԱՄՆ-ում ֆիլմն էկրաններ դուրս կգա 2017 թվականի մայիսի 26-ին:

 

Հրապարակվել է «Կարիբյան ծովի ծովահենների» նոր թրեյլերը (տեսանյութ)