Հրապարակվել է «ալեհեր» Փիթի մասնակցությամբ Աֆղանստանի պատերազմի մասին կատակերգության թրեյլերը (տեսանյութ)

13:42 • 02.03.17

Netflix ընկերությունը YouTube-ում հրապարակել է ռեժիսոր Դևիդ Միշոյի «Պատերազմի մեքենան» կատակերգական ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են դերասաններ Բրեդ Փիթն ու Թիլդա Սուինթոնը:

Lenta.ru-ն գրում է, որ ֆիլմը հիմնված է թղթակից Մայքլ Հասթինգսի «Օպերատորներ» փաստագրական գրքի վրա և պատմում է ԱՄՆ-ի` Աֆղանստան ներխուժելու մասին: Ֆիլմի գլխավոր հերոսը` գեներալ Սթենլի Մաքքրիստալը, որի դերը խաղում է «ալեհեր» Փիթը, ղեկավարում է ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունը:

Հայտնի է, որ Մաքքրիստալը լքել է իր պաշտոնն այն բանից հետո, երբ Հասթինգսը Rolling Stone-ում հրապարակել է նրա հարցազրույցը, որում գեներալը մի քանի կտրուկ արտահայտություն է արել Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Կառլ Էյքենբերիի և այլ ամերիկացի քաղաքական գործիչների` այդ թվում այն ժամանակ փոխնախագահ Ջո Բայդենի հասցեին:

Նշվում է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսի 26-ին:

 

Հրապարակվել է «ալեհեր» Փիթի մասնակցությամբ Աֆղանստանի պատերազմի մասին կատակերգության թրեյլերը (տեսանյութ)