Քենդալ Ջեներն ու Ջիջի Հադիդը՝ Balmain-ի նոր հավաքածուի ցուցադրությանը (լուսանկարներ)
Փարիզում ընթացող նորաձևության շաբաթվա շրջանակում իր նոր հավաքածուն է ներկայացրել հեղինակավոր Balmain բրենդը, որի ցուցադրությանը մասնակցել են հայտնի մոդելներ Քենդալ Ջեները, Ջիջի Հադիդը, Սաշա Լուսը, Սառա Սամպայոն և այլ հայտնի գեղեցկուհիներ:
Դատելով ցուցադրության ֆոտոշարքից՝ նորաձևության գլխավոր կրեատիվ դիզայներ Օլիվյե Ռուստենը նախապատվությունը տվել է շագանակագույնի, սևի ու ոսկեգույնի տարբեր երանգներին, գրում է tatler.ru-ն։
Որպես ոճային նորամուծություն՝ նա առաջարկել է վերևի և ներքևի շուրթերին ոսկեգույն աքսեսուար կրել:





















