Թոմ Հենքսը որպես նվեր սրճեփ է ուղարկել Սպիտակ տան աշխատակիցներին՝ «աշխուժանալու» համար

17:16 • 03.03.17

Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Հենքսն էսպրեսո պատրաստելու սրճեփ է ուղարկել Սպիտակ տան մամուլի ծառայության աշխատակիցներին, որպեսզի վերջիններս միշտ թարմ սուրճ ըմպեն, աշխուժանան ու կարողանան պայքարել կեղծ նյութերի դեմ:


Ինպես նշում է The Guardian-ը, հետաքրքրական է, որ Հենքսն առաջին անգամ չէ, որ սրճեփ է նվիրում Սպիտակ տանը: Նա առաջին անգամ նման բան էր արել 2004թ.՝ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վերընտրվելուց հետո:


Սրճեփին կից Հենքսն ուղարկել է հումորային գրառում. «Ուղարկված է Սպիտակ տան մամուլի ծառայության աշխատակիցներին: Շարունակեք պայքարել Թրամփի, արդարության ու Ամերիկայի, և հատկապես ճշմարտության համար»:


Աղբյուրը հավելում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Հենքսն աջակցում էր դեմոկրատ Հիլարի Քլինթոնին:

 

Image result for Tom Hanks sends espresso machine to help White House press fight for truth

Թոմ Հենքսը որպես նվեր սրճեփ է ուղարկել Սպիտակ տան աշխատակիցներին՝ «աշխուժանալու» համար