Էմբեր Հերդին և Իլոն Մասկին կրկին միասին են նկատել
Հոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հերդին և Tesla Motors ու SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկին կրկին միասին են նկատել, հայտնում է People-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` դերասանուհին և միլիարդատերը ներկա են եղել ռեժիսորներ Բոննի Քոենի և Ջոն Շենքի An Inconvenient Sequel: Truth to Power վավերագրական ֆիլմի VIP-ցուցադրությանը:
Նշվում է, որ միջոցառումը կազմակերպել է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկը. այն անցկացվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Պալո Ալտո քաղաքում:
Հայտնի է, որ 2016 թվականին 45-ամյա Մասկին ու 30-ամյա Հերդին բազմիցս միասին են նկատել, երբ նրանք գտնվել են ամուսնալուծության գործընթացի մեջ իրենց ամուսիններ Տալուլա Ռայլիի և Ջոնի Դեփի հետ՝ համապատասխանաբար:
«Նրանք ընկերություն են անում արդեն 4 տարի, նրանք ընդամենն ընկերներ են», - հայտնել է People-ի աղբյուրը:










