Լոս Անջելեսում կկայանա «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան
Ապրիլի 7-ին Գլենդեյլի «Ալեքս» կինոթատրոնում կկայանա Արցախում նկարահանված «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան, ինչի մասին հայտնում է Asbarez-ը:
Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմը, որը, ի դեպ, հավակնում էր «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ, պատմում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մասին:
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում՝ Խաչմաչ գյուղում։ Այն պատմում է 70-ամյա քարտաշի՝ Աբգարի մասին, որն ազգամիջյան հակամարտության հետևանքով գյուղում միայնակ է մնացել և որոնում է իր աղջկան, որը, ինչպես պարզվում է հետագայում, հոգեկան խնդիրներ ունի, քանի որ տեսել է, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում այրում իր ամուսնուն:










