Նեապոլի օդանավակայանում քանդակների ցուցահանդես է բացվել
Իտալիայի հարավարևմտյան Նեապոլ քաղաքի միջազգային օդանավակայանում հատուկ ցուցահանդես է բացվել ճանապարհորդների և զբոսաշրջիկների համար, հայտնում է Euromag-ը:
Տարածաշրջանային Հնէաբանական Ասոցացիայի նախագիծը շուտով կարող է տարածվել նաև այլ իտալական օդանավակայանների վրա, որպեսզի երկրի այցելուները ծանոթանան հնագիտական ժառանգությանը տարածաշրջանում:
Ժամանման և մեկնման երկու սրահներում գտնվող մշտական ցուցահանդեսին ներկայացված են թե՛ բնօրինակ քանդակները, թե դրանց պատճենները, որոնք վերցրված են Նեապոլի Ազգային հնագիտական թանգարանից:










