Էմմա Ուոթսոնը, Դեն Սթիվենսը, Սելին Դիոնը՝ «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի հոլիվուդյան պրեմիերային (լուսանկարներ)
Լոս Անջելեսի El Capitan կինոթատրոնում մարտի 2-ին կայացել է Disney կինոստուդիայի նոր՝ «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմի պրեմիերային ժամանել են մի շարք հայտնիներ, կինոթատրոնի շուրջ տեղադրվել են մասշտաբային դեկորացիաներ, իսկ Disney կինոստուդիան ուղիղ եթերով հեռարձակել է արարողությունը Facebook սոցցանցի իր էջում։
Ֆիլմի գլխավոր հերոսուհի Էմմա Ուոթսոնը կարմիր գորգին է հայտնվել Oscar de la Renta-ի էլեգանտ սև կոմբինեզոնով, որի սուր ծայրերը հիշեցրել են «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի գոթական սկզբի, իսկ դրան ամրացված ծաղկի տեսքով բրոշը՝ ռոմանտիկ ավարտի մասին։
Կարմիր գորգին նա սկզբում հայտնվել է միայնակ, իսկ հետո՝ իր գործընկերների՝ Դեն Սթիվենսի և Լյուկ Էվանսի հետ, ինչպես նաև՝ ֆիլմի գլխավոր սաունդթրեքի կատարող երգչուհի Սելին Դիոնի հետ։
Լրագրողների աչքից չի վրիպել երգչուհու էլեգանտ տեսքը. նա կրել է Christian Siriano բրենդի երկնագույն զգեստ, որը կրկին նորաձև է դարձել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի շնորհիվ, գրում է tatler.ru-ն։
![]()




Դեն Սթիվենսի հետ

Ջոն Լեջենդ, Քրիսի Թեյգեն

Խավյեր Բարդեմ






Ալիսոն Հոլքեր
















