Կոլումբիայում հեռուստասերիալ կնկարահանեն Գաբրիել Գարսիա Մարկեսի կյանքի մասին

01:57 • 04.03.17

Կոլումբիացի ռեժիսոր Սերխիո Կաբրերան պրոդյուսեր Ուգո Ֆերերի հետ համատեղ ներկայացրել է լեգենդար գրող, Նոբելյան գրականության մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի կյանքի մասին պատմող հեռուստատեսային շարքի առաջին դրվագը:


Նկարահանումները սկսվել են 2015 թվականին: Ֆիլմը բաղկացած է լինելու երեք սեզոնից՝ յուրաքանչյուրը 13 սերիայից, որոնք կտևեն 45 րոպե, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:


Գաբրիել Գարսիա Մարկեսը կախարդական ռեալիզմի առավել հայտնի ներկայացուցիչներից է: Այս միտումը գրականության մեջ համատեղում է իրականության և երևակայության տարրերը: Հեղինակի ամենահայտնի վեպերն են՝ «Հարյուր տարվա մենությունը», «Պատրիարքի աշունը», «Հրամանատարն իր լաբիրինթոսում» և այլն: 1982 թ.-ին Մարկեսն արժանացել է Նոբելյան գրականության մրցանակին:

Գրողը մահացել է 2014 թ. Ապրիլին: Այս տարվա մարտի 6-ին կլրանար նրա 90-ամյակը:

Կոլումբիայում հեռուստասերիալ կնկարահանեն Գաբրիել Գարսիա Մարկեսի կյանքի մասին