Դերասանուհի Նատալի Փորթմանը դուստր է ունեցել

03:36 • 04.03.17

Ամերիկացի դերասանուհի Նատալի Փորթմանը դուստր է ունեցել, գրում է People գործակալությունը` վկայակոչելով դերասանուհու ներկայացուցչին:


«Նատալի Փորթմանն ու նրա ամուսին Բենիամին Միլպեն ծնող են դարձել», - ասել է նա:


Պարզվում է, որ սիրված դերասանուհին դստերը լույս աշխարհ է բերել դեռևս փետրվարի 22-ին, սակայն այդ մասին հայտնի դարձել միայն այժմ: Աղջկան Ամելիա անունն են տվել:


Սա Փորթմանի երկրորդ երեխան է: 2011 թվականին դերասանուհին Ալեֆ անունով որդի է ունեցել:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նաթալի Փորթմանը, ով առաջադրվել էր «Օսկարի» մրցանակին՝ որպես լավագույն դերասանուհի, բաց էր թողել մրցանակաբաշխությունը  հղիության պատճառով:

Դերասանուհի Նատալի Փորթմանը դուստր է ունեցել