Հայուհին ուկրաինական «Ձայնը» հեռուստաշոուում կատարել է «Սարերի հովին մեռնեմ» երգն ու հուզել ժյուրիին (տեսանյութ)

12:32 • 06.03.17

Ուկրաինական 1+1 ալիքով հեռարձակվող «Ձայնը» (The Voice) հայտնի հեռուստաշոուի 7-րդ եթերաշրջանի «կույր լսումներին» մասնակցած Լուսինե Քոչարյանն իր զգացմունքային կատարմամբ անտարբեր չի թողել ժյուրիին ու հանդիսատեսին:


Երիտասարդ հայուհին կատարել է «Սարերի հովին մեռնեմ» հայկական ժողովրդական երգը՝ դուդակի կենդանի նվագակցությամբ:


Դատելով տեսանյութից՝ մասնակցի խորաթափանց կատարումն է՛լ ավելի զգացմունքային են դարձրել դուդուկի թախծոտ ելևէջները՝ ստիպելով ժյուրիի անդամներին`մասնավորապես Ջամալային, արտասվել:


Հայտնի է, որ ժյուրիի 4 անդամներից հայուհին ընտրել է Ջամալայի՝ «Եվրատեսիլ-2016» միջազգային երգի մրցույթի հաղթողի թիմը:

 

Հայուհին ուկրաինական «Ձայնը» հեռուստաշոուում կատարել է «Սարերի հովին մեռնեմ» երգն ու հուզել ժյուրիին (տեսանյութ)