Բարբարա Սթրեյզանդը բողոքել է, որ գիրանում է Թրամփի պատճառով

16:56 • 06.03.17

Ամերիկյան հայտնի երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը Twitter սոցկայքի իր միկրոբլոգում բողոքել է, որ գիրանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատճառով:


«Դոնալդ Թրամփը ստիպում է ինձ ավելորդ քաշ հավաքել: Ես օրը սկսում եմ հեղուկ սնունդով, սակայն առավոտյան լուրերից հետո սկսում եմ օշարակով բլիթներ ուտել»,-գրել է Սթրեյզանդը:


Դերասանուհին անդրադարձել է Թրամփի վերջին հայտարարությանը, ըստ որի՝ նախկին նախագահ Բարաք Օբաման հրահանգել էր գաղտնալսել իր հեռախոսը:


«Ահավոր խառը ժամանակներ են: Ավելի շատ բլիթներ ուտելու ժամանակն է»,-գրել է աստղը, որն ավելի վաղ՝ հունվարին, Թրամփի մասին քննադատական հոդված էր գրել՝ երկրի 70-ամյա ղեկավարին որակելով «անդաստիարակ» ու «անսիրտ»:

 

Բարբարա Սթրեյզանդը բողոքել է, որ գիրանում է Թրամփի պատճառով