Իգգի Փոփը և Metallica-ն համատեղ ելույթ են ունեցել Մեքսիկայում (տեսանյութ)
Ամերիկացի երաժիշտ Իգգի Փոփը և Metallica մետալ խումբը Մեքսիկայում համատեղ ելույթ են ունեցել երեք համերգների ժաամանակ:
«Էպիկ էր», - գրել է Metallica-ն Twitter-ում:
Ինչպես նշել է Metallica-ի անդամ Ջեյմս Հեթֆիլդը, խումբը շատ է հարգում «մարդուն, ով դուրս է գալիս այստեղ, որպեսզի երգ կատարի մեզ հետ»:
Ultimate Classic Rock-ը գրում է, որ եզրափակիչ համերգի ժամանակ երաժիշտները կատարել են The Stooges խմբի T.V. Eye երգը:
Աղբյուրի հաղորդմամբ` Մեխիկոյում խումբն առաջին անգամ համերգի ժամանակ կատարել է Hardwired… to Self-Destruct նոր ալբոմի Dream No More երգը:










