Ռայան Ռեյնոլդսը հրապարակել է «Դեդփուլ»-ի շարունակության թրեյլերը (տեսանյութ)
Կանադացի դերասան Ռայան Ռեյնոլդսը YouTube-ի իր ալիքում հրապարակել է «Դեդփուլ» մարտաֆիլմի շարունակության առաջին թրեյլերը, գրում է lenta.ru-ն:
Տեղադրված տեսահոլովակում գլխավոր կերպարը՝ Ուեյդ Ուիլսոնը (Ռեյնոլդսը), փորձում է փրկել տղամարդուն գողից, բայց ուշանում է, որովհետև չափազանց երկար է հագնում իր սուպերհերոսի հագուստը:
«Դեդփուլ 2»-ն էկրաններին կբարձրանա 2018 թվականի մարտին: Ֆիլմի ռեժիսորը Դևիդ Լեյթչն է: Դերասանական կազմը դեռ չի բացահայտվում:










