Բացահայտվել է Ջորջ Մայքլի մահվան պատճառը

21:26 • 07.03.17

Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը մահացել է բնական պատճառներով: BBC News-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 7-ին հայտնել է Օքսֆորդշիր կոմսության ավաք դատաքննիչ Դարեն Սոլթերը:

«Ջորջ Մայքլի սպանության պատճառների հետաքննությունն ավարտվել է, ստացվել են դիահերձման արդյունքները: Պարզվել է, որ մահվան պատճառը բնական է», - ասվում է դատաքննիչի հաղորդագրության մեջ: Վերջինս մասնավորեցրել է, որ երաժիշտը մահացել է կարդիոմիոպաթիայի և սրտամկանի բորբոքման, ինչպես նաև լյարդի  ճարպային ինֆիլտրացիայի  պատճառով:

Սոլթերի խոսքով` երգչի մահվան հետագա հետաքննության կարիք այլևս չկա: 2016-ի դեկտեմբերի 25-ին մահացած Ջորջ Մայքլին դեռևս չեն հուղարկավորել: Արարողությունը մի քանի անգամ հետաձգվել է մահվան պատճառների բացահայտման պատճառով: Երգիչը մահացել է Մեծ Բրիտանիայում` 53 տարեկան հասակում:

 

 

 

 

Բացահայտվել է Ջորջ Մայքլի մահվան պատճառը